Архив рубрики: Ագարակի բնակիչները

Ուսումնական ագարակի ամենափոքր բնակիչը

Ուսումնական ագարակի ամենափոքր բնակիչը՝ 3 օրական պոնին շատ բարի, գեղեցիկ, հետաքրքրասեր և ընկերասեր է։ Մեր ակտիվ պոնին շատ է սիրում խաղալ մայրիկի հետ։

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Փոքրիկ պոնին

Ուսումնական ագարակում ծնված պոնիներից մեկը արդեն 12 օրեկան է։ Նա շատ ակտիվ և չարաճճի ձագ է։ Շատ է սիրում վազել և անընդհատ փախչում է դաշտից։

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Նոր ծնունդ Ուսումնական ագարակում

Հերթական ծնունդը Ուսումնական ագարակում:Եվս մեկ պոնի համալրեց Ագարակի բնակիչների շարքին: Էգ պոնին խարտյաշ, սպիտակ ոտքերով ձեզ է սպասում, որպեսզի բոլորս միասին ընտրենք գեղեցիկ անուն: Սիրո՜վ սպասում ենք բոլորիդ։

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Փոքրիկ պոնիի առաջին զբոսանքը

Այսօր փոքրիկ պոնին արդեն իրեն լավ էր զգում , աշխույժ էր , ինքնուրույն քայլում էր։ Առաջին անգամ մայրիկ Պոնիի հետ դուրս էր եկել դուրս զբոսանքի։

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Ուսումնական ագարակի նոր բնակիչը

Ուսումնական Ագարակում այսօր ծնվեց պոնիի ձագը, այն համալրեց ագարակի բնակիչների շարքը: Բոլորին հրավիրում ենք Ուսումնական ագարակ փոքրիկ պոնիի հետ ծանոթանալու: Սիրո՜վ կսպասենք բոլորիդ:

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Հաղթանակի առաջին զբոսանքը

Հաղթանակի (մտրուկ) առաջին զբոսանքը մայրիկի(Խզբզ) հետ։

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Հաղթանակի ծնունդը

Այսօր՝ Մայիսի 9 -ին Ուսումնական Ագարակում ծնվեց Խզբզի և Բլեք Դանսերի մտրուկը, որին անվանեցինք Հաղթանակ՝ օրվա խորհրդին համապատասխան։ Պատկանում են բարձրակարգ և ազնվական ցեղատեսակին։ Հաղթանակին տեսնելու համար բոլորիդ հրավիրում ենք մեր Ուսումնական Ագարակ։

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий

Ագարակի նոր իշուկը

Ագարակում ևս մեկ համալրում ունենք. 1,5 տարեկան, սևուկ, երկարականջ արու իշուկ՝ Ալբայի նոր ընկերը: Ալբան այլևս միայնակ չէ: Ագարակն արդեն բավական կենդանիներ ունի՝ հինգ ձի, երեք պոնի, երկու ավանակ: Իշուկի ձեռքբերումը կարևոր քայլ է ուսումնական ագարակի համալրման և ընդարձակման նախագծի … Читать далее

Рубрика: Ագարակի բնակիչները, Կենդանիների խնամք | Оставить комментарий

Ագարակի թռչնատեսակները համալրվել են

Գարնանային այս օրերին, երբ Հայաստանում արտակարգ դրություն է, ագարակում աշխատանքները չեն դադարում: Գարնանային առաջնահերթ աշխատանքներից հետո ունեցանք սպասված համալրումը. ագարակի թռչունները համալրվեցին նոր տեսակներով: Երեք խայտահավերը մեզ նվիրեց Կարո Մանդալյանը: Իրադրության կայունացումից հետո սպասում ենք բոլոր թռչնասերներին…

Рубрика: Ագարակի առօրյան, Ագարակի բնակիչները, Թռչնասերի ակումբ | Оставить комментарий

Ագարակը համալրվեց ևս երկու մանր եղջերավորներով

Ինչպես գիտեք, ուումնական ագարակը ընդարձակվում և համալրվում է ինչպես խաղողի այգիներով, հնգամարտի դպրոցով, տեխնիկաներով՝ ճյուղաղացով, պլաստմասսի աղացով, վառելանյութ ստանալու սարքով, տրակտորով, սառնարանային տնտեսությունով, չրանոցներով, մառաններով, այնպես էլ կենդանիներով։ Այսօրվա ձեռքբերումը մանր եղջերավոր կենդանիներն էին։ Այժմ ագարակում բնակություն են հաստատել գառնուկը … Читать далее

Рубрика: Ագարակի բնակիչները | Оставить комментарий