
«Ուսումնական ագարակը» սկսել է թռչնաբուծության գործընթացը։ Ձեռք ենք բերել ինկուբատոր, որի միջոցով բազմացնելու ենք սագեր, սիրամարգ, ֆազան, տատրահավ, տեղական և ճապոնական հավեր։
Սա իրենից ներկայացնում է ուսումնական մի աշխատանք, որի ընթացքում սովորողները ձուն հավաքում և տեղադրում են ինկուբատորի մեջ, հետևում, ուսումնասիրում ձվերի ջերմաստիճանին, խոնավությանը։ Այդ ամենից հետո՝ 21-28 օրվա ընթացքում, դուրս են գալիս ճուտիկները։
Տեսանյութը՝ Սոնա Սարգսյանի։