Հունիսի 22-ին երկօրյա աշխատանքային այցով եղանք Արատեսում: Հիմնական նպատակը Ագարակից երկու պահապան շների տեղափոխումն էր Արատես և անվտանգության համակարգի տեղադրումը:
Տեղ հասնեուն պես ուսումնասիրեցինք, դիտարկեցինք տարածքը, միջավայրը. նոր տեղափոխված մեղուները իրենց լավ են զգում, հարմար տեղավորված են, բուռն աշխատանքային գործընթաց են ծավալել, անընդհատ լսվում է հաճելի բզզոցը:
Լավ աճ է գրանցել բալենիների տնկարանը, հետաքրքիր նախագիծ է: Բալենիների մի մասը կարելի է պատվաստել, մյուս մասը՝ տնկել ճանապարհի երկու կողմներում:
Միջավայրը գեղեցկացնելու, բարկարգելու աշխատանքներ.
- Տեղանքն ավելի հարմար է բերքատու ծառեր՝ խնձոր, տանձ, բալ, ընկույզ, աճեցնելու համար: Հարմար հատվածները շատ են, կարելի է նշված բերաքատու ծառերի տնկիներ դնել: Խնձորի ծառերն արդեն ծեր են, որակազրկված, անհրաժեշտ է թարմացնել, իրենց փոխարեն տնկիներ դնել, հիմնել իրական բերքատու այգի:
- Տարածքում կան նաև մեծ ծառեր՝ բարդիներ, որոնք վտանգավոր են, ուժեղ քամիների դեպքում կարող են կոտրվել, վնասել տանիքները: Էտելու, մասնակի կտրելու կաիք կա:
- Խոտն անընդհատ աճում է, մեկ հոգին չի կարող իրականացնել ամբողջական խուզում: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է աշխատանքային խմբեր ուղարկել Արատես: Կարող եմ նաև ինքս կազմակերպել:
Իրականացրած աշխատանքների վերաբերյալ
Ռեքսը և Չալոն արդեն Արատեսում են, իրենց լավ են զգում, արագ հարմարվեցին, արդեն հսկում են տարածքը: Համատեղ ուժերով պատրաստեցինք շների բները, կապը մինչև 25 մետր վազելու հնարավորություն է տալիս: Առկա են նաև շներին անհրաժեշտ բոլոր պիտույքները:
Տեղադրեցինք և փորձարկեցինք նաև նոր անվտանգության համակարգը: Լիարժեք պատրաստ է, հանձնված է շահագործման:
Շնորհակալություն Էրիկին և Մկրտիչին՝ համատեղ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար: