Ամառային բաց ճամբար Ագարակում

cropped-download.pngՄխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական ագարակը սիրով հրավիրում է 5-17 տարեկան բնասեր-կենդանասերներին մասնակցելու մարզական, լողափնյա, բազմազան, հագեցած ամառային ճամբարին:  Տևողությունը հնգօրյա է, առաջին փուլը՝ հուլիսի 22-26:

Ճամբարային գործունեությունը ներառում է. 

  • Ձիավարություն, ձիերի խնամք, կերակրում, նաև հիպոթերապիա
  • Լող, լողափնյա խաղեր
  • Նետաձգություն
  • Շփում շների հետ, զբոսանք, խնամք, կերակրում
  • Ծանոթություն թռչնատեսակներին, խնամք, գործունեություն
  • Միջավայրի խնամք, երկրագործական աշխատանքներ
  • Ազգային խաղեր
  • Շախմատ
  • Արշավային հմտությունների փոխանցում, վրանների տեղադրում, նաև՝ գիշերակաց վրաններում
  • Երեկոյան խարույկ,զրույցներ
  • Երկուանգամյա սնունդ

Անհրաժեշտ պարագաներ

  • արևային գլխարկ
  • լողի պարագաներ՝ լողազգեստ, սրբիչ, հողաթափեր
  • թեթև հագուստ
  • ջրի շիշ
  • մարզական հագուստ, կոշիկներ
  • կենդանիների հետ աշխատելու համար փոխնորդ հագուստ

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:  

Կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, մարզերից, Արցախից Երևանում գտնվող-հանգստացող երեխաները, պատանիները:

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել հյուրատան ծառայությունից:

Տեղերը սահամանափակ են, ճամբարային այս փուլին կարող է մասնակցել 10 դիմող: Շտապեք ամրագրել ձեր տեղը:

Տեսանյութում ներկայացված է ագարակը, ծանոթացեք:

Հնգօրյա ճամբարի ուղեգրի արժեքն է 30.000 դրամ: (Անհրաժեշտ է փոխանցում կատարել նշված հաշվեհամարին՝ նշելով սովորողի անուն, ազգանունը՝ Հ/Հ – 900018003203,  բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն)

Հասցեն՝ ՀԱԹ, Բաբաջանյան 38/1, հեռ. 094125045:

 

 

 

This entry was posted in Հայտարարություններ, Նախագծեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s