Արտադրական ուսուցում. նախագիծ

44203302_374600143081887_7899993068500156416_nԶարգացման ծրագիր

Ագարակի կենդանական աշխարհը հարստացնելու, որպես  հրաշալիք ամբողջացնելու, տեխնոլոգիական ուսուցումը շարունակելու համար առաջիկայում տիար Բլեյանի առաջարկով նախատեսում ենք ձեռք բերել ևս չորս ձի, որից երկուսը կնախապատրաստենք Արատեսի դպրական կենտրոնի համար, որտեղ այնուհետ կիրականացվեն ձիավարության պարապմունքներ, ձիերի խնամք:

Արտադրական ուսուցում իրականացնելու, սովորողների հետ այս անգամ գյուղատնտեսությունը այլ տեսանկյունից ուսումնասիրելու համար, առաջարկում ենք ձեռք բերել կթան կով:

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախագծի նպատակը՝

  • ծանոթություն նոր կենդանուն, խնամքի իրականացում
  • արտադրական աշխատանք, կթում
  • կաթի օգտագործում տարբեր նպատակներով՝ կաթնամթերքի պատրաստում
  • տարատարիք սովորողների ընդգրկում աշխատանքներում՝ նախակրթարանից ավագ դպրոց
  • Կաթնամթերքի օգտագործում դպրոցներում, պարտեզում, խոհանոցում
  • Ծեսի իրականացում՝ պանրի ստեղծման ծես, ծիսական կարագի հարում

Նախագծի ընթացքը

  • Միջավայրի համապատասխանեցում կով պահելու համար. ախոռի պատրաստում
  • Կթան կովի ձեռք բերում
  • Տեխնոլոգիական աշխատանքների իրականացում. կենդանու կենսագործունեության ընթացքը, կերակրումը, խնամքը և այլն
  • Ամենօրյա կիթ. միջինը 10-15 լիտր կաթ օրական
  • Կաթի շահագործում. տարբեր խմբերի հետ  մածունի, կարագի, պանրի պատրաստում
  • Այլ աշխատանքներ

Արդյունքը՝

  • Սովորողները կճանաչեն կենդանուն, ձեռք կբերեն մի շարք տեխնոլոգիական հմտություններ:
  • Ձեռք բերած կաթը կօգտագործվի խոհանոցներում:
Advertisements
This entry was posted in Նախագծեր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s